24/07/2017 15:47
Մեխիկոյում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Մեխիկոյում շուկաներից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա երկու զոհ, 10 վիրավոր, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի դատախազության հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Իստապալապա շրջանում՝ կիրակի: Դատախազության տվյալով՝ հրաձգության հետևանքով 45-ամյա կին և 55-ամյա տղամարդ են զոհվել, տուժածների թվում երեխաներ կան:
Ըստ ականատեսների՝ փոխհրաձգությունը սկսվել է վիճաբանությունից հետո: Իշխանությունները հետաքննում են դեպքը, ձերբակալվածներ դեռ չկան: