24/07/2017 17:06
Միջերկրական ծովի իսպանական ափերի մոտ ավելի քան 200 միգրանտ է փրկվել
Վերջին երեք օրում փրկվել է ավելի քան 200 միգրանտ, որոնք փորձում էին Միջերկրական ծովով Աֆրիկյայից Իսպանիա հասնել, հայտնել են Ծովում փրկարարական ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ին:
Միայն կիրակի հայտնաբերվել է հինգ փչովի նավակ, որում եղել է 98 մարդ: Երկուշաբթի առավոտյան ևս մեկ նավակ է նկատվել, որում գտնվել է 17 ուղևոր:
Բոլոր միգրանտներն ուղևորվում էին Անդալուսիի ափերի մոտ: Փրկվածները տեղափոխվել են Ալմերիա, Մոտրիլ (Գրանադա), Մալագա և Թարիֆ (Քադիս):