24/07/2017 16:55
Օդեսսայում ավտոմեքենա է պայթել
Օդեսսայում ավտոմեքենա է պայթել, դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձում են պարզել պատահարի պատճառը, այս մասինմարզի ոստիկանությունը հաղորդել է Facebook-ի պաշտոնական էջում:
«Ժուկովսկի փողոցում կայանված ՎԱԶ-2101 ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այն գրանցված է Դնեպրոպետրովսկի 68-ամյա բնակչի անունով: Մասնագետները տեղազննում են իրականացնում», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: