24/07/2017 11:07
Թուրքիայի մայրաքաղաքում բողոքի ցույցի ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել
Առնվազն 67մարդ է ձերբակալվել Անկարայում կիրակի տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Sozcu թերթին:
Մարդիկ դուրս են եկել Քըզըլայ գլխավոր հրապարակ՝ հաջակցություն երկու մանկավարժի, որոնք այս պահին կալանավորված են: Նրանց կասկածում են Թուրքիայում արգելված «Հեղափոխական ազգային-ազատագրական» կուսակցության հետ կապեր ունենալու համար:
Մի շարք ցուցարարներ փորձել են ակցիան շարունակել Գյուվեն զբոսայգու շրջանում: Հաղորդվում է, որ ձերբակալվածների շարքում կա 22 կին: