24/07/2017 14:22
Պեկինի արվարձանում տղամարդը մկրատով հարձակվել է անցորդների վրա
Պեկինից ոչ հեռու անհայտ անձը մկրատով հարձակվել է մարդկանց վրա: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Միյուն շրջանում գտնվող բետոնի արտադրամասի հարևանությամբ, հայտնում է РИА Новости-ին:
Հարձակումից հետո տղամարդը նստել է միկրոավտոբուս և փորձել դեպքի վարից փախուստի դիմել:
Ճանապարհին նա հարվածել է 9 մարդու, որից մեկը ստացած վերքերից մահացել է:
Արարքի պատճառները հայտնի չեն:
Հանցագործն, ըստ ոստիկանների, ձերբակալվել է: