25/07/2017 13:33
Ռուսաստանցիների ավելի քան 75 տոկոսն աջակցել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեության արգելքին
Ռուսաստանցիների 76 տոկոսը, որոնք լսել են «Եհովայի վկաներ» կազմակերպության մասին, աջակցել են ՌԴ Գերագույն դատարանի որոշմանը, որը կազմակերպությունը ճանաչել է ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը: Այդ մասին է վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցումը, փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ Գերագույն դատարանն օրինական էր ճանաչել «Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոն» կազմակերպության լուծարումը՝ դրա գործունեությունը ծայրահեղական ճանաչելով։