25/07/2017 17:40
ԱՊՀ երկրները ծրագրում են ահաբեկիչների ցուցակներ փոխանակել
ԱՊՀ անդամ պետությունները ծրագրում են ահաբեկչական գործունեությանն առնչություն ունեցող անձանց ցուցակներ փոխանակել և տվյալների ընդհանուր բազա ստեղծել, հայտնել է Ղրղզստանի կառավարությանն առընթեր ֆինանսական հետախուզության պետական ծառայության ներկայացուցիչ Չինգիզ Կենենբաևը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակում լուրջ քայլեր են արվել: Նախատեսում ենք, որ պետությունները կարող են ճանաչել ահաբեկիչների ցուցակները, որպեսզի ԱՊՀ տարածքում կարողանանք միավորել ջանքերը՝ հանցագործության այդ տեսակի դեմ պայքարելու համար», - ասել է ղրղզական կառավարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ցուցակների ճանաչումը կարող է իրականացվել երկկողմ և բազմակողմ պայմանագրերի կնքման ճանապարհով, և ներկայացրել Ղրղզստանի և Ռուսաստանի օրինակը, որոնք արդեն նման տեղեկատվություն են փոխանակում: