25/07/2017 16:01
Անօթևանների 99 տոկոսը փողոցներում փող չի մուրում. Շավարշ Խաչատրյան
Անօթևանների 99 տոկոսը փողոցներում փող չի մուրում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը:
«Քանի որ մեր կազմակերպությունը զբաղվում է հենց այդ կատեգորիայի մարդկանցով, ասեմ ձեզ, որ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում լրատվամիջոցներից: Սակայն կա թյուր կարծիք, որ եթե փող են մուրում, ուրեմն անօթևան են: Վստահեցնում եմ ձեզ՝ անօթևանների 99%-ը փող չի հավաքում, փող հավաքում են սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր ունեն բնակարան և տուն», - նշեց նա:
Շավարշ Խաչատրյանի խոսքով՝ կա նաև անօթևանների մի կատեգորիա, որը չի ցանկանում հրաժարվել այդ տեսակ կյանքից և տեղափոխվել կացարան. Նրանք ունեն իրենց մշտական հավաքատեղիները՝ կայարանամերձ և Կիևյան կամուրջի մոտ տարածքներում, որտեղ և խմում են:
«Մեր կացարանում խմելն արգելվում է», - եզրափակեց խոսքը բանախոսը: