25/07/2017 18:08
Աֆղանստանում ոչնչացվել է ավելի քան 140 զինյալ
Աֆղան ուժայինները երկուշաբթի ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 140 զինյալի, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով բանակի հայտարարությանը:
Աֆղանստանի զինված ուժերի տեղեկատվությամբ՝ «Թալիբան» արմատական շարժման առնվազն 143 զինյալ, ներառյալ ինը հրամանատար, ևս 17-ը վրավորվել այն ավիահարվածների հետևանքով, որոնք նրանց դիրքերին են հասցվել Ֆարյաբի հյուսիսային նահանգում: