25/07/2017 10:39
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները (Տեսանյութ)
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները և օրերս ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: ԳՆ լրատվական ծառայութունից տեղեկացնում են, որ փոխնախարարն այցելել է նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնք, որտեղ պատրաստվում են կարտոֆիլի բերքահավաքին:
Գյուղատնտես, Շոտլանդական IPM ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արիստակես Հունոյանը փոխնախարարին տեղեկացրել է, որ նախորդ տարի 1 հա ցանքատարածությունից ստացել է 70 տոննա բերք, իսկ այս տարի սպասում է ավելի մեծ արդյունք: