25/07/2017 12:46
Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ չի դադարեցնելու Կատարի շրջափակումը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Եգիպտոսը պահպանելու է իր դիրքորոշումը և այս հարցում զիջումների չի գնալու: Մեր համառությունը, մեր դիրքորոշումը և այս շրջափակումն ինքնին ճնշում են», - հայտարարել է աս-Սիսին: