25/07/2017 12:26
Թիլերսոնը, հնարավոր է, վաղաժամ հրաժարական տա
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հնարավոր է, վաղաժամ հրաժարական տա, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրանց խոսքով՝ Թիլերսոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք ուղղված էին գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, ոչ պրոֆեսիոնալ է համարել:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, պետքարտուղարն արդեն մի քանի անգամ Թրամփի հետ տարաձայնություններ է ունեցել և այդ մասին ակտիվ արտահայտվել է: