25/07/2017 19:32
Թրամփի ստեղծած նկարը 9 հազար դոլարով աճուրդի է հանվել. Լուսանկար
ԱՄՆ-ում Նեյթա Սանդերսի աճուրդում վաճառքի կհանվի նախագահ Դոնալդ Թրամփի նկարած նկարը, որում պատկերված են Նյու Յորքի երկնաքերերը՝ այդ թվում նաև նախագահին պատկանող հանրահայտ «Թրամփ Թաուեր»-ը, հայտնում է Washington Examiner-ը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այս պատկերը նա նկարել էր 2005 թվականին՝ բարեգործական կազմակերպության համար:
Այն աճուրդի է հանվելու հուլիսի 27-ին: Այն դրված է շրջանակի մեջ, ինչպես նաև կրում է Թրամփի ստորագրությունը: Նկարի մեկնարկային գինը 9 հազար դոլար է:
Sketch of NYC skyline drawn by President Trump up for auction with minimum bid of $9,000 https://t.co/hte6I2KCHd pic.twitter.com/SRGbMZVMAz
— The Hill (@thehill) July 24, 2017