25/07/2017 16:42
Լեհաստանի նախագահն ստորագրել է դատական համակարգի բարեփոխման երեք օրինագծից մեկը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է այն երեք օրինագծերից մեկը, որը մտնում էր դատական համակարգի բարեփոխման փաստաթղթերի փաթեթի մեջ, հայտնել է նախագահի դիվանատան ներկայացուցիչ Անջեյ Մուխան: Նրա խոսքով՝ ստորագրված օրինագիծը վերաբերում Է սովորական դատարանների գործունեությանը, փոխանցում է ТАСС-ը:
Նախօրեին նախագահը վետո էր դրել դատական բարեփոխման մասին փաստաթղթերի ամբողջ փաթեթի վրա, որը մինչ այդ հաստատվել էր խորհրդարանի երկու պալատներում:
Դուդան այն ժամանակ հայտնել էր, որ մտադիր է մշակել դատական համակարգի բարեփոխման սեփական պլանը: Ընդդիմության կարծիքով՝ «Օրենք և արդարություն» կառավարող կուսակցության մշակած՝ դատական համակարգի բարեփոխման օրինագիծը կոչնչացնի է լեհական դատարանների անկախությունը և դրանց նկատմամբ վերահսկողությունը կհանձնի կառավարող կուսակցությանը: Պլանավորվող դատական բարեփոխումների դատապարտմամբ նաև հանդես Է եկել Եվրահանձնաժողովը: