25/07/2017 10:54
Ֆիննախը ոսկու գնման գինը սահմանել է 17554 դրամ, բացթողնմանը՝ 19080
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սահմանվել է հետևյալ գները.
Ոսկի - գնման գին` 17554.50 դրամ , բացթողնման գին՝ 19080.98 դրամ
Արծաթ - գնման գին՝ 229.07 դրամ, բացթողնման գին՝ 248.99 դրամ
Պլատին - գնման գին՝ 13092.09 դրամ, բացթողնման գին՝ 14230.53 դրամ
Պալադիում - գնման գին՝ 12162.60 դրամ, բացթողնման գին՝ 13220.22 դրամ։