25/07/2017 14:14
Ոստիկանությունը փնտրում է Արմավիրի մարզպետի խորհրդականին
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը անհետ կորել է: Aysor.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին Սիմոնյանի հարազատները ահազանգել են ոստիկանություն, որ Մանուկ Սիմոնյանը անհետացել է և նրան հնարավոր չէ գտնել:
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն, Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է, ծնվել է Նոր Արմավիր գյուղում: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: