25/07/2017 13:59
ԱՄՆ Պետդեպը չի բացառում Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը
Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն», - ասել է նա:
Միևնույն ժամանակ Վոլքերը չի պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին: «Դա հետագա քննարկման և որոշման ընդունման հարց է», - ընդգծել է նա՝ պատասխանելով Ուկրաինա կատարած իր ուղևորության և Կիևի վերահսկման ենթակա Դոնբասի տարածքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին: