25/07/2017 19:57
Սիրիական բանակը կարող է Ռաքքան ԻՊ-ից ազատագրել 5 ժամում
Սիրիական բանակն այժմ գտնվում է Ռաքքա քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա, որը «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքին է, բանակն այն կարող է ազատագրել հինգ ժամում: Այս մասին РИА Новости-ին ասել է բանակի բրիգադային գեներալը:
Նրա խոսքով՝ Ռաքքայի համար մարտը բաժանված է երեք փուլի: «Առաջինն սկսվել է Քվեյրիս օդանավակայանի, Հորդանաանի հետ սահմանի Դեյր Խաֆիր և Մասքանե ավանների ազատագրումից. դրանք կարևոր կետեր էին ԻՊ-ի համար: Այնուհետև բանակը կարողացել է մտնել Ռաքքայի հարավ- արևմտյան ծայրամասերը», - հայտարարել է գեներալը:
Մարտի երկրորդ փուլը ներառում է Էր Ռասաֆա քաղաքի և «նավթի-գազի հարյուրավոր հանքավայրերի ազատագրումը»: «Բանակին հաջողվել է աահովել Ռաքքայի, Հոմսի և Հալեպի նահանգների միջև էր Ռասաֆա – Ասրիա ճանապարհի անվտանգությունը», - պատմել է գործակալության զրուցակիցը:
«Երրորդ փուլն այժմ գործընթացի մեջ է: Դրա ընթացքում բանակին հաջողվել է հասնել մինչև այն շրջան, որը գտնվում է Եփրատ գետից 10 կիլոմետր և Ռաքայից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ռաքքայի ազատագրման հարցը կապված է հարձակումն սկսելու պահի հետ», - հայտարարել է գեներալը: