25/07/2017 19:45
Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա կին է ձերբակալվել
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա կնոջ, որը մեղադրվում է համացանցում ծայրահեղական բովանդակությամբ նյութեր տարածելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Ներկայում ձերբակալվածին տեղավորել են ոստիկանության բաժանմունք: Հետաքննություն իրականացնողներն առգրավել և ուսումնասիրում են տեղեկատվության տարածման համար օգտագործված մի շարք էլեկտրոնային սարքավորումներ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: