25/07/2017 11:06
Անչափահասների գվատեմալյան գաղութում խռովություն է բարձրացվել
Առնվազն 12 մարդ է վիրավորվել Գվատեմալայի անչափահասների Las Gaviotas ուղղիչ կենտրոնում խռովության հետևանքով, հայտնել է նախագահի վարչակազմին առընթեր սոցիալական բարեկեցության քարտուղարության ներկայացուցիչ Պամելա Մոթթան, փոխանցում է РИА Новости-ն:
Խռովության թեժ պահին 11 մարդ փորձել է փախուստի դիմել, սակայն շուտով բռնվել է:
«Կենտրոնի ղեկավարության և դեռահասների միջև երկխոսության համար ստեղծվել է խումբ: Ազգային քաղաքացիական ոստիկանությունը և քարտուղարությունը ներկայումս աշխատում են շենքի վերահսկողությունը վերականգնելու համար», - հայտարարել է Մոթթան: