25/07/2017 19:05
Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում մեկ շաբաթում 40 ծայրահեղական է ոչնչացվել
Եգիպտոսի զինվորականները մեկ շաբաթում Սինայի թերակղզու հյուսիսում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացրել են 40 ծայրահեղականի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:
Հինգ զինյալ ձերբակալվել է, ոչնչացվել են նրանց պատկանող զինամթերքը, փոխադրամիջոցները: Հաղորդվում է, որ գործողությունը շարունակական է լինելու: