25/07/2017 17:10
Հաշմանդամության սայլակների տրամադրումը հավաստագրերով է լինելու. Արտեմ Ասատրյան
Հաշմանդամության սայլակների տրամադրումը այսուհետ լինելու է հավաստագրերով, այդ մասին Ազատության ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այդ ոլորտում գործակցող հասարակական կազմակերպությունների հետ մեր վերջին քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս ոլորտում պետք է անցնենք հավաստագրերի տրամադրմանը, այսինքն՝ հավաստագիր, որն իր մեջ գումար է պարունակում, և քաղաքացին հնարավորություն կունենա ընտրելու պարագան», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև այն որ այսուհետ կտրամադրվեն դրսի և տան սայլակներ: