25/07/2017 20:10
Ամերիկյան ընկերությունը միկրոչիպեր կտեղադրի աշխատակիցների մաշկի տակ
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տեղակայված Three Square Market ընկերությունը միկրոչիպեր կտեղադրի իր անձնակազմի 50 անդամի մաշկի տակ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով BBC-ին:
Հաղորդվում է, որ միջոցներն ուղղված են աշխատակիցների համար ընկերության էլեկտրոնային սարքավորումների հասանելիությունը պարզեցնելուն: Մասնավորապես՝ միկրոչիպերը թույլ կտան միանալ համակարգիչներին և օգտվել գրասենյակային տեխնիկայից:
300 դոլար արժողությամբ միկրոչիպերը կտեղադրվեն անվճար: Հեռուստաալիքն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցներն ինքնակամ համաձայնել են վիրահատության անցկացմանը: