25/07/2017 14:30
Ճապոնիայում շոգ եղանակը դարձել է 6 մարդու մահվան պատճառ
Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթում մահացել է վեց մարդ, 6 հազար 37-ը հոսպիտալացվել է, մեծ մասը՝ 65 տարեկանից բարձր անձ է, հայտնում է РИА Новости-ն:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շոգ եղանակն առաջիկա օրերին ևս պահպանվելու է: Այդ առնչությամբ մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց փողոցներում երկար չմնալ, օգտվել օդափոխման համակարգերից, նաև հաճախ խմել ջուր: