26/07/2017 09:44
Մարգարիտ Եսայան. Մեր շահը ազգային անվտանգությունն է և տնտեսության զարգացումը, մնացածը ածանցյալ է. «Առավոտ»
«Այսպիսին է մեր պետությունը, որովհետև այսպիսին ենք մենք: Եվ եթե ուզում ենք արագ փոփոխություններ, ինքներս էլ պիտի այդ փոփոխություններն անենք՝ հայացքներս ոչ ԵՏՄ-ին, ոչ ԵՄ-ին պարզելով, այլ մեր ռեսուրսների, մեր հնարավորությունների արդյունավետ կառավարմամբ և հմուտ օգտագործմամբ: Մեզանից շատ մեր երկիրը ոչ ոք չի սիրելու և չի կարևորելու աշխարհում: Բալորն ունեն իրենց շահը, իսկ մեր շահը ազգային անվտանգությունն է և տնտեսության զարգացումը, մնացածը ածանցյալ է», - «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի խոստացած փոփոխություններին, որոնց մասին նորընտիր խորհրդարանի առաջին նիստում խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: