26/07/2017 18:21
Բալթյան երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ փոխնախագահի հետ
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն և Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, հայտնել է Լատվիայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, Եվրամիության և ԱՄՆ հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև սպառնալիքները կիբեռտարածությունում և տեղեկատվական տարածությունում: