26/07/2017 19:26
ԵՄ-ն չեղարկել է ՀԱՄԱՍ-ին ոչ ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը
ԵՄ դատարանն այսօր չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով 2014 թվականին ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը բացառվել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
«Դատարանը վճռել է, որ չպետք է չեղարկվեր ՀԱՄԱՍ-ի պահպանումն ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում։ Գործն ուղարկվել է կրկնակի քննության», - ասվում է հաղորդագրությունում։