26/07/2017 18:02
Լապշինն Իսրայելին արտահանձնվելու մասին խնդրանքով հայտարարություն է ներկայացրել
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Իսրայելին արտահանձնվելու մասին խնդանքով հայտարարություն է ներկայացրել։ Այս մասին ТАСС-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Այսօր կայացել է իմ հանդիպումը Լապշինի հետ։ Նա Իսրայելին արտահանձնվելու մասին հայտարարություն է ներկայացրել»,- ասել է Չերնինը։