26/07/2017 20:00
Գաղտնի տվյալների արտահոսքի պատճառով գործակալների կյանքը սպառնալիքի տակ է. ԿՀՎ-ի ղեկավար
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն կարծում է, որ գաղտնի տեղեկության արտահոսքը ԶԼՄ-ներ սպառնալիքի տակ է դնում վարչության աշխատակիցների կյանքը, փոխանցում է РИА Новости-ն:
«Լրատվամիջոցներում արտահոսքերի պահանջարկը ԱՄՆ-ի համար մեծ վտանգ է ներկայացնում: Դրա հետևանքով ԿՀՎ-ի աշխատակիցները զոհվում են։ Ես չեմ ցանկանում ասել նրանց ընտանիքներին՝ այո, այս երիտասարդը կամ աղջիկը մահացավ, քանի որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը մեր կազմակերպությունից է ստացվել»,- Washington Free Beacon-ին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն։
ԿՀՎ ղեկավարը վստահեցրել է, որ նախագահի գործող վարչակազմը կհայտնաբերի արտահոսքերի աղբյուրը։
Ավելի վաղ WikiLeaks պորտալը ԿՀՎ փաստաթղթերի մի քանի փաթեթ է հրապարակել։ Նշվել է, որ այդ հրապարակումը հետախուզական գերատեսչության գաղտնի տեղեկատվության ամենախոշոր արտահոսքն է։