26/07/2017 16:01
Կոնվերս Բանկի հավաքածուն համալրվել է. Լուսանկարներ
Կոնվերս Բանկում ցուցադրվող գեղանկարչական աշխատանքների, կիրառական արվեստի նմուշների հավաքածուն համալրվել է հայ ժամանակակից հայտնի գեղանկարիչ Հենրի Գարուկյանի 5 աշխատանքներով: Բանկում ներկայում ցուցադրվում են նաև հայ ժամանակակից կին նկարչուհիների, ինչպես նաև Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների մոտ 4 տասնյակ աշխատանքներ, տեղեկացնում են բանկի լրատվական ծառայությունից:
Կոնվերս Բանկում վստահ են, որ բանկի տարածքներում հաճախորդների համար հարմարավետ միջավայրի ձևավորումը ևս բարձրակարգ, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտ մաս է:
Այստեղ, բարձրակարգ սպասարկումից բացի՝ հաճախորդները հնարավորություն են ստանում նաև հաղորդակից դառնալ ժամանակակից հայ արվեստին՝ կերպարվեստի, կիրառական արվեստի նմուշների: Ցուցադրությունները լինելու են մշտական. ցուցանմուշները պարբերաբար փոխվելու ու հարստացվելու են:
Նշենք, որ նախաձեռնության մեկնարկը տրվել է այս տարվա մարտի 8ին՝ հայ ժամանակակից կին նկարչուհիների ստեղծագործությունների ցուցահանդեսով: Հունիսի մեկից Բանկում ցուցադրվում են նաև Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների աշխատանքները: