26/07/2017 17:33
ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտնել է, որ խախտվել է կրթություն ստանալու իր իրավունքը:
Համաձայն դիմումի՝ պետական հանձնաժողովը հրաժարվել է քննություն անցկացնելու նպատակով ժամանել ՔԿՀ, ինչի պատճառով իրեն հնարավորություն չի տրվել օրենքով սահմանված ժամանակահատվածում հանձնել ԲՈՒՀ-ի ավարտական քննությունները:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, ազատազրկված անձի կրթության իրավունքի ապահովման նպատակով իրականացվել է քննարկման ընթացակարգ:
2017թվականին քաղաքացուն հնարավորություն է տրվել հանձնել պետական քննությունները և ավարտել ուսումը ԲՈՒՀ-ում: