26/07/2017 18:52
Մոսկվան Վաշինգտոնին անվանել է վտանգի աղբյուր
Մոսկվան ընկալում է Վաշինգտոնին որպես վտանգի աղբյուր և ընդունում է որոշումներ՝ ելնելով այդ գիտակցումից։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա այդ կերպ է մեկնաբանել Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրինագծի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը։
Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումն ԱՄՆ-ում ՌԴ թշնամիների գիտակցված ընտրությունն է։
Ռյաբկովը նաև նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները համարում է քայլ՝ ուղղված Մոսկվայի հետ հարաբերոթյունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը։