26/07/2017 13:53
Տորֆավան-Վարդենիս ճանապարհին մեքենաների բախումից 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր առավոտյան ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻն լրատվական կենտրոնի փոխանցմամբ, պարզվել է, որ բախվել են «Ford Transit» (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes C180» (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra» մակնիների (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) ավտոմեքենաները:
Մեքենաների բախման հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ: