26/07/2017 10:05
Երևանի մի շարք կանգառներում քաղաքացիները հասարակական տրանսպորտով տեղից տեղ տեղափոխվելու համար տեղեկություն չեն կարողանում ստանալ. «Առավոտ»
Հազար ու մի ատրիբուտների վրա գումար ծախսող Երևանի քաղաքապետարանը մի շարք կարևոր դետալներ, որոնք քաղաքացիների համար կարևոր են, և նաև ոչ պակաս կարևոր տուրիզմի տեսանկյունից, անտեսում է:
Մայրաքաղաքի մի շարք կանգառներում քաղաքացիները, այդ թվում և զբոսաշրջիկները, հասարակական տրանսպորտով տեղից տեղ տեղափոխվելու համար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե այդ հատվածով որ երթուղայինն է անցնում, քանի որ կանգառասրահներին կից կանգառանշանների վրա այդ տեղեկությունը պարզապես բացակայում է:
Եթե նույնիսկ քաղաքային ավտոբուսների, միկրոավտոբուսների համարները որոշ կանգառասրահներին եղել են և ջնջվել, ապա դրանք թարմացնելու գործը ևս քաղաքապետարանի պարտավորությունն է: Առանց տեղեկատվության այս կանգառասրահն (թերթը հրապարակել է լուսանկարը), ի դեպ, մայրաքաղաքի ամենաբանուկ մասում է՝ Աբովյան պուրակում: