26/07/2017 15:40
Մեծ Բրիտանիայում ցանկանում են մինչև 2040-ն արգելել բենզինով կամ դիզվառելիքով աշխատող նոր մեքենաների վաճառքը
Մեծ Բրիտանիան ծրագրում է 2040 թվականից արգելել բոլոր այն նոր ավտոմեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով, հայտնում է Times-ը, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն առաջարկել էր դիզելային վառելիքով հին մեքենա ունեցողներին վճարել մինչև 3.5 հազար ֆունտ ստերլինգ, որպեսզի նրանք փոխեն իրենց փոխադրամիջոցն ավելի էկոլոգիական շարժիչ ունեցող մեքենաներով:
Միացյալ Թագավորության նման քաղաքականությունը նպատակաուղղված է բարելավել օդի որակը:
«Օդի վատ որակը խոշոր էկոլոգիական վտանգ է Մեծ Բրիտանիայի բնակչության առողջական վիճակի համար, և կառավարությունը մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել առավելագույն սեղմ ժամկետներում», - Times-ին ասել է կառավարության ներկայացուցիչը: