26/07/2017 19:38
Ֆրանսիայի հարավում բնական հրդեհի հետևանքով 10 հազար մարդ է տարհանվել (Տեսանյութ)
Ֆրանսիայի հարավում չորեքշաբթի գիշերը մոտ 10 հազար մարդու են տարհանել նոր բնական հրդեհի հետևանքով, որի մակերեսը հասել է 400 հեկտարի, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆրանս Պրեսսին:
Հրշեջ ծառայության աշխատակիցների տեղեկությունով՝ կեսգիշերին հրդեհը սկսել է տարածվել Վար դեպարտամենտի Լոնդ լե Մոր և Կապ Բենատ բնակավայրերի մերձակայքում:
«Կրակի տարածման պատճառով իրականացվել է առնվազն 10 հազար մարդու տարհանում: Սա բնակելի գոտի է, որի բնակչության թիվն ամռանը 2 կամ 3 անգամ ավելանում է», - հայտարարել են հրշեջները:
Ֆրանսիայի հարավում բնական հրդեհները շարունակում են ծավալվել, դրանց ընդհանուր մակերեսն անցնում է 3 հազար հեկտարից: Ֆրանսիան Եվրամիությանն է դիմել բնական հրդեհների դեմ պայքարելու համար լրացուցիչ օանավոր տրամադրելու խնդրանքով: Ներկայումս կրակի մարմանը մասնակցում է 19 հատուկ օդանավ և հրշեջ ծառայության 2 հազարից ավելի աշխատակից: