26/07/2017 09:52
Արմավիրի մարզում մատուռի մոտ հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր:
Դին հայտնաբերվել է մատուռի մոտ՝ երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա՝ հսկայական քար. այն եղել է կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։