26/07/2017 14:17
Աֆղանստանում առնվազն 40 զինվորական է զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի հետևանքով
Աֆղանստանի Ղանդահարի նահանգում առնվազն 40 ուժային է զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի ընթացքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքի աղբյուրին:
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ի երեկյան Խաքրեզի գավառում, զինվորկանների և զինյալների միջև ընդհարումը տևել է շուրջ հինգ ժամ: Ինչպես նշել է հեռուստաալիքը, իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպի մասին տեղեկատվությունը:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքի էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաև երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում, և միշարք այլերկրներում արգելված) ազդեցությունը: