27/07/2017 09:50
Արցախում աջակցում են կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին. «Առավոտ»
«Այժմ մեր ունեցած հակակարկտային կայանքներն այն պաշտպանող միջոցը չեն, որը հնարավորություն կտա ամբողջովին զերծ մնալ տեղացած կարկուտների պատճառած վնասներից», - երեկ ասել է Արցախի հանրապետության գյուղատտեսության նախարար Արամ Մխոյանը՝ հավելելով, որ կառավարությունը նախատեսել է աջակցություն տրմաադրել կարկտահարված ցանքատարածություններ ունեցող հողօգտագործողներին:
«Այս տարի ունեցանք ընդհանուր 5-6 հազար հեկտար կարկտահարված ցանքատարածքներ, որոնց մի մասը 50 տոկոսից ավելի էր վնասվել: Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայքնների տուժողներին մի քանի օրվա ընթացքում կազմակերպվել էր աջակցություն՝ յուրաքանչյուր շնչին տրամադրելով հավի ճտեր և կեր՝ պարզապես մեղմելու կրած վնասը», - նշել է նախարարը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: