27/07/2017 12:54
ԱԻ նախարարն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին
ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի (KSNG) պատվիրակությանը՝ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորությամբ:
Հանդիպումն իրականացվել է այս տարվա հուլիսի 18-28-ը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով անցկացվող դասընթացների համատեքստում:
ԱԻ նախարարն ընդգծել է ՀՀ ԱԻՆ-ի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի միջև համագործակցության արդյունավետությունն ու բարձր մակարդակը՝ շեշտելով, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:
Կողմերը քննարկել են փրկարարների վերապատրաստման հետագա ծրագրերն ու հետագա համատեղ վարժանքները նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հնարավորությունները: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել իր փորձառությունը ներդնել Հայաստանի համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման և աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման գործընթացներում: