27/07/2017 17:13
Աբովյանում կրակել են «Պալաչի» տան ուղղությամբ
Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, բնակարանների մեկի պատերի ուղղությամբ, Aysor.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել և հայտնել է, որ իր եղբոր բնակարանի պատերին, պատուհանին կան կրակոցի հետքեր:
Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, և կատարվում են քննչական գործողություններ: Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հաղորդում:
«Shamshyan.com»-ի տեղեկություններով, բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում «Պալաչ» մականվամբ հայտնի Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։
Արթուր Հարությունյանը, հիշեցնենք, Հայաստանում հայտնի գործարար էր և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկն է: