27/07/2017 16:15
Անջելինա Ջոլին պատմել է, որ դիմային նյարդի կաթված է տարել
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ տառապել է Բելլա կոչվող՝ դիմային նյարդի, կաթվածից: Այս մասին նա խոսել է Vanity Fair պարբերականին հետ հարցազրույցում, փոխանցում է Lenta.ru-ն:
Պարբերականի տվյալով՝ Ջոլին կաթվածը տարել է 2016 թվականին։ Այն դերասանուհու մոտ առաջացել է արյան բարձր ճնշման ֆոնին։
«Հաճախ ամուսնացած կանայք մոռանում են իրենց մասին այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անդրադարձել նրանց սեփական առողջության վրա», ասել է Ջոլին։ Դերասանուհուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ասեղնաբուժության օգնությամբ։
Ջոլիի խոսքով՝ ինքն իր ընտանիքի շահերը դնում է առաջին տեղում, իսկ հիմա հոգ է տանում նաև սեփական կյանքի ու առողջության մասին։
«Կարծում եմ, հենց դա էլ կնոջը դարձնում է ամբողջական», - ասել է նա: