27/07/2017 14:57
ԶԼՄ. Ստամբուլի օդանավակայանում երկու օդանավ իրար են բախվել
Turkish Airlines ավիաընկերության օդանավը հետին հատվածի վնասվածք է ստացել՝ Ստամբուլի օդանավակայանում այլ ինքնաթիռի հետ բախման հետևանքով, հայտնում է РИА Новости-նч հղում անելով Haber7 պորտալին:
Ղազախական Scat ավիաընկերության օդանավը, որն ուղևորվում էր Աքթաու, շարժվում էր Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրայով: Այդ պահին թուրքական ինքնաթիռը կցորդով դուրս էր բերվում թռիչքուղուց: Ղազախական օդանավը վնասել է նրա հետին հատվածը:
Turkish Airlines-ի թռիչքը չեղարկվել է: 286 ուղևոր Թայբեյ է մեկնել այլ օդանավով: