27/07/2017 11:51
Լապշինը հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը չի արտահայտել իր վերաբերմունքը բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման խնդրանքի վերաբերյալ:
«Իսրայելի ցանկացած քաղաքացի ունի իրավունք դիմելու արտահանձնման պահանջով: Սակայն մենք չենք կարող հայտնել դեսպանության ներկայացուցիչների հետ Լապշինի հանդիպման մանրամասները: Դա Լապշինի անձնական գործն է, հետևաբար այլ մանրամասներ չենք կարող հաղորդել», - ասել են դեսպանությունից AzVision.az պարբերականին:
Հիշեցնենք, որ Բաքվում երեք տարի ազատազրկման դատապարտված Ալեքսանդր Լապշինը, միջնորդություն է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանով: Այս մասին չորեքշաբթի ТАСС-ի հետ զրույցում հայտնել էր բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: