27/07/2017 17:00
Լապշինին կարող են ժամկետից շուտ ազատ արձակել, ասել է փաստաբանը
Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է ժամկետից շուտ ազատ արձակվել: Այդ մասին ադրբեջանական Trend-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ Լապշինի հետ այսօր ունեցած հանդիպումից հետո, փոխանցում է anews.az-ը:
Ըստ փաստաբանի՝ բլոգերի նկատմամբ դատավճիռն ուժի մեջ մտնի, ինչը տեղի է ունենալու օգոստոսի երկրորդ տասնօրյակում, հնարավոր կլինի դիտարկել Իսրայել նրա արտահանձնման հարցը, ինչի խնդրանքով նա դիմել է երեկ Ադրբեջանում Իսրայելի դեսպանությանը:
Իսրայելական կողմը պետք է համապատասխան հարցումով դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարություն, ինչից հետո կդիտարկվի նրա արտահանձնման հարցը, ասել է նա:
Փաստաբանի խոսքով՝ ընթացակարգի համաձայն՝ Լապշինի ազատազրկման ժամկետը հաշվարկվում է Մինսկում արտահանձնման նպատակով նրա ձերբակալությունից ի վեր, քանի որ օրենքի համաձայն՝ մինչև դատական գործընթացի ավարտն անձի կալանավորման ժամկետը հաշվարկվում է որպես ազատազրկման ժամկետի մաս:
Բացի այդ, նա կարող է բողոքարկման դիմել, և եթե այն բավարարվի, կարող է ազատ արձակվել դատավճռով սահմանված երեք տարվա ավարտից շուտ: