27/07/2017 14:32
Կենտրոնական բանկի հիմնական գործառույթների թվում կավելանա ևս մեկը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԿԲ-ի մասին օրենքները բարեփոխվում են՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը:
«Այսպիսով՝ ԿԲ-ի հիմնական գործառույթների թվում կավելանա ևս մեկը՝ Հայաստանի ֆինանսական կայունության պահպանումը: Հստակեցված է նաև վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերությունում մրցակցության վերահսկողության կարգը», - նշեց Դ. Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այս փոփոխությունները խմբագրական բնույթ ունեն, քանի որ բովանդակային առումով այս պահանջներն արդեն կատարվում էին։