27/07/2017 18:54
Մառա Բաղդասարյանին կրկին բռնացրել են ավտոմեքենայի ղեկին
Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին, որին 2017 թվականի մարտին դատարանը զրկել է վարորդական վկայականից, կրկին նկատել են ավտոմեքենա վարելիս։ Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ասել է Բաղդասարյանի փաստաբան Դավիթ Քեմուլարիան։
Փաստաբանը հստակեցրել է, որ Մառա Բաղդասարյանին խնդրել են կայանել իրեն պատկանող Mercedes-ը, որը նրա տան բակում էր։ Նա նոր էր նստել ղեկին, երբ աղջկան մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու արձանագրություն կազմել։
Բաղդասարյանին 30 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 15 օր վարչական կալանք է սպառնում կամ 100-ից մինչև 200 ժամ հարկադիր աշխատանք։