27/07/2017 17:27
Պեսկովը պատրաստ չէ պատասխանել հարցին՝ արդյոք Ռուսաստանը կուղարկի դեսպան ԱՄՆ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նոր դեսպանի՝ ԱՄՆ-ում նշանակվելու հեռանկարները, փոխանցում է РИА Новости-ն:
«Այդ հարցին դեռ չեմ կարող պատասխանել», - պատասխանել է Պեսկովը: Այն հարցին, թե կա հավանականություն, որ դեսպանը չմեկնի, Պեսկովը չի պատասխանել:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը հուլիսի 23-ին ժամանել է ՌԴ՝ ավարտելով իր առաքելությունը Վաշինգտոնում: