27/07/2017 10:31
Պուտինը վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, փոխանցում է РИА Новости-ն:
«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին», - ասվում է փաստաթղթում։