27/07/2017 14:23
Ռիհանան Մակրոնի հետ քննարկել է կրթության ոլորտի հարցեր (Տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Ռիհանան հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կրության ոլորտում առկա հարցերը քննարկելու համար, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Ֆրանս Փրեսին:
Գործակալության տվյալով՝ հանդիպումն անցկացվել է չորեքշաբթի Ելիսեյան պալատում:
«Մենք կենտրոնացել ենք կրթության հարցերի վրա: Սեպտեմբերին հանդես կգանք համատեղ մեծ հայտարարությամբ», — ասել է երգչուհին Մակրոնի հետ հանդիպումից հետո: